Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Ախր դուք «մարշրուտկա» չեք նստում

Ախր դուք «մարշրուտկա» չեք նստում
29.07.2013 | 23:55

Տեղի տալով ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ մայրաքաղաքում հինգ օր շարունակված բողոքի, կարելի է ասել, զանգվածային շարժմանը, Երևանի ավագանու ԲՀԿ և «Բարև, Երևան» խմբակցությունների հակազդեցությանը, Երևանի քաղաքապետը հուլիսի 25-ի երեկոյան ժամանակավորապես կասեցրեց իր իսկ կայացրած 17.07.13 թ. N3660-Ա և N3661-Ա որոշումների կիրարկումը, հանձնարարելով կազմել մասնագետներից ու շահագրգիռ անձանցից բաղկացած հանձնաժողով, որը պետք է մի քանի ամսվա ընթացքում մեխանիզմներ մշակի վերանայելու Երևան քաղաքում մարդատար տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը։ Ասել է` Երևանի հասարակության որոշակի խավերի համար նախատեսվում է սահմանել զեղչեր։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այսօր, փաստորեն, ավտոբուսներից ու երթուղայիններից օգտվում են միայն ուսանողներն ու իրոք անապահով խավի ներկայացուցիչները, փորձենք մեր լրագրողական տեսանկյունից մի նախնական հայացք նետել անապահովների խավի այն խմբերին, որոնք կարող են հայտնվել ստեղծվող հանձնաժողովի տեսադաշտում։
Եվ այսպես, ովքե՞ր կարող են հավակնել զեղչերի ¥մի ժամանակ անվճար երթևեկություն կար որոշակի կատեգորիաների համար, այսօր կկիրառվի՞ արդյոք դա, դժվար է ասել, մենք պարզապես կխոսենք անապահով խավերի մասին¤։ Առաջինը, իհարկե, պայքարի գնով արդեն իսկ այդ իրավունքը վաստակած ուսանողությունն է, հետո, երևի, դասի գնացող դպրոցականները ¥ապահովները հայրիկ-մայրիկների շքեղ մեքենաներով են դասի գնում¤։ Ապա գալիս են հաշմանդամները, կենսաթոշակառուները, ազատամարտիկները, «փարոսականները», քչից-մչից զինվորականներն ու ոստիկանները և լրջորեն գործազուրկները, գուցե և էլի ոմանք։ Ովքե՞ր մնացին` զանազան օֆիսների ծառայողներն ու մարկետների խեղճուկրակ հսկիչներն ու վաճառողները, դե, իհարկե, նաև քաղծառայողները։ Այս վերջինների ձեռքն էլ քարի տակ չէ, որովհետև նրանք հիմնականում վերը հիշատակված ամենաապահովվածների զավակներն են և ոտները գետնից կտրված կլինի։ ՈՒրեմն ի՞նչ, մնացին օրական 12-14 ժամ ստրկական աշխատանքի դիմաց մի երկու քոռ կոպեկ վաստակող վաճառողնե՞րը։ Բա արժե՞ այս, անշուշտ, կարիքավոր խմբին նեղը լծելու համար այսքան «զոհեր» տալ. ախր դուք «մարշրուտկա» չեք նստում, է՜, որ իմանաք, թե այդ օրերին ինչ էր կատարվում. իսկական մարտադաշտ էր ավտոսրահներում` է՛լ միկրոինֆարկտ, է՛լ նյարդային նոպաներ, է՛լ համատարած ծղրտոց ու գոռգոռոց։
Գուցե արժե՞ մտածել սրա մասին, և եթե այդքա՜ն նեղն են մեր «գլխատեր» գծատերերը, թող հատուցման այլ աղբյուրներ գտնեն նրանց համար։ Միայն ձեռքներդ հեռու մեր իրոք խիստ կարիքավորների գրպաններից։ Այլապես...


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ